Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է համապատասխան խորհրդատվություն։
Ցերեկային կենտրոնը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները՝
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) սննդի կազմակերպում՝ օրական մեկ անգամ.
3) աշխատանքային կամ արտթերապիայի կազմակերպում.
4) խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնմանը և շահառուի ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերի շրջանակում՝ պետական բյուջեից տրվող ֆինանսական միջոցների հաշվին։