65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) անձանց կացարանով ապահովման և շուրջօրյա խնամքի տրամադրման կենտրոն է և լինում է՝
- ընդհանուր տիպի` տարեց (65+) կամ հաշմանդամություն ունեցող 18+ տարիքի անձանց համար, այդ թվում՝ վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար.
- մասնագիտացված` վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող 18+ տարիքի անձանց համար։
Ծրագրի շրջանակում շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվում է շահառուների՝
1) առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, իսկ մասնագիտացված կենտրոնում՝ նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում.
2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում, իսկ մասնագիտացված կենտրոնում՝ նաև հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ.
3) խորհրդատվական օգնություն.
4) իրավաբանական օգնություն.
5) աջակցող միջոցներով ապահովման գործընթաց.
6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.
7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթաց.
8) ազատ ժամանց.
9) աշխատանքային թերապիա, այդ թվում՝ մասնագիտացված կենտրոնում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված, և այլ մասնագիտացված ծառայություններ։
Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուներին տրամադրում է՝
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
3) անկողնային պարագաներ.
4) անձնական հիգիենայի պարագաներ.
5) սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:
Շուրջօրյա խնամքի կենտրոններում շահառուները գտնվում են պետության ամբողջական հոգածության ներքո, ծառայությունները մատուցվում են պետական բյուջեից տրվող ֆինանսական միջոցների հաշվին։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծառայություններից կարող են օգտվել 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։
Դիմելու կարգ
Շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման և խնամքի ծառայությունների տրամադրման համար դիմումի ներկայացումը, հերթագրումն ու ուղեգրումն իրականացվում է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի միջոցով: Խնամքը տրամադրվում է խնամքի ծառայության տրամադրման համար ներկայացված դիմումի հիման վրա: Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը։
Խնամքի ծառայություն ստանալու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել e-social.am հարթակ, ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանը, ապա անցնել «Խնամքի ծառայությունների հերթագրում» բաժին։ Անհատական օգտահաշիվ չունենալու պարագայում անհրաժեշտ է գրանցվել կամ նույնականացվել «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ապա լրացնել խնամքի ծառայությունների հերթագրման դիմումը՝ ընտրելով համապատասխան խնամքի տեսակը և կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները։
Դիմումի հաստատումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց՝ կարիքների գնահատման նպատակով, ինչի արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ խնամքի մերժման վերաբերյալ։
Դրական որոշման դեպքում քաղաքացին ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղի առկայության պարագայում համակարգն ինքնաշխատ կերպով ձևավորում է ուղեգիր, որը ուղարկվում է քաղաքացու անձնական օգտահաշվին և էլեկտրոնային հասցեին։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Խնամքի տրամադրման համար ներկայացված առցանց դիմումի հիման վրա խնամք հայցող անձի տվյալները փոխանակվում կամ ստացվում են համապատասխան տեղեկատվական շտեմարաններից: Տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացվում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստացում՝ ինքնաշխատ եղանակով։
Փաստաթղթերի ներբեռնումը կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ պետական կամ այլ տեղեկատվական շտեմարաններից փոխգործելիության միջոցով, և ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության պարագայում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես՝
1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող՝ ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.
2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.
3) ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի Հավելված 17-ով հաստատված ձևի համաձայն համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված և ներկայացման պահից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում տրամադրված բժշկական քարտի լուսապատճենը։
Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ
/2026 թ․ դրությամբ/
| Կազմակերպություն | Հասցե |
| «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ | ՀՀ, ք․ Երևան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 2-րդ փողոց, 45 շենք |
| «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ | ՀՀ, ք․ Երևան, Արմենակ Արմենակյան փող․, 197ա շենք |
| «Ձորակ» շուրջօրյա մասնագիտակցված խնամքի կենտրոն ՊՈԱԿ | ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր Շրջանցիկ թունել փողոց 52 շենք |
| «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտակցված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ | ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, Զորավար Անդրանիկի 4-րդ փողոց 1-ին նրբ․ |
| Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն | ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 45/1 |
| «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ | ՀՀ, ք․ Վանաձոր, Մայմեխի խճղ․ 8 |