65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։
Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց
Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է համապատասխան խորհրդատվություն։
Ցերեկային կենտրոնը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները՝
1) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.
2) սննդի կազմակերպում՝ օրական մեկ անգամ.
3) աշխատանքային կամ արտթերապիայի կազմակերպում.
4) խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնմանը և շահառուի ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերի շրջանակում՝ պետական բյուջեից տրվող ֆինանսական միջոցների հաշվին։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծառայություններից կարող են օգտվել 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։
Դիմելու կարգ
Խնամքի ծառայությունների տրամադրման համար դիմումի ներկայացումը, հերթագրումն ու ուղեգրումն իրականացվում է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական» ենթահամակարգի միջոցով: Խնամքը տրամադրվում է խնամքի ծառայության տրամադրման համար ներկայացված դիմումի հիման վրա: Որպես դիմումատու կարող է հանդես գալ խնամք հայցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը։
Խնամքի ծառայություն ստանալու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել e-social.am հարթակ, ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանը, ապա անցնել «Խնամքի ծառայությունների հերթագրում» բաժին։ Անհատական օգտահաշիվ չունենալու պարագայում անհրաժեշտ է գրանցվել կամ նույնականացվել «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ապա լրացնել խնամքի ծառայությունների հերթագրման դիմումը՝ ընտրելով համապատասխան խնամքի տեսակը և կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները։
Դիմումի հաստատումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց՝ կարիքների գնահատման նպատակով, ինչի արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ խնամքի մերժման վերաբերյալ։
Դրական որոշման դեպքում քաղաքացին ինքնաշխատ եղանակով հաշվառվում է համապատասխան հերթացուցակում և ազատ տեղի առկայության պարագայում համակարգն ինքնաշխատ կերպով ձևավորում է ուղեգիր, որը ուղարկվում է քաղաքացու անձնական օգտահաշվին և էլեկտրոնային հասցեին։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Խնամքի տրամադրման համար ներկայացված առցանց դիմումի հիման վրա խնամք հայցող անձի տվյալները փոխանակվում կամ ստացվում են համապատասխան տեղեկատվական շտեմարաններից: Տեղեկատվական շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացվում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստացում՝ ինքնաշխատ եղանակով։
Փաստաթղթերի ներբեռնումը կիրառվում է այն դեպքերում, երբ համապատասխան տվյալները հնարավոր չէ ստանալ պետական կամ այլ տեղեկատվական շտեմարաններից փոխգործելիության միջոցով, և ինքնաշխատ կերպով տվյալների ստացման անհնարինության պարագայում դիմողը ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, մասնավորապես՝
1) դիմումը խնամք հայցող անձի օրինական ներկայացուցչի կողմից լրացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող՝ ներառյալ լիազորագրի (առանց նոտարական վավերացման) լուսապատճենը.
2) դիմումը խնամք հայցող անձի խնամակալի կողմից լրացվելու դեպքում՝ խնամք հայցող անձի՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչվելու մասին որոշման և խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման լուսապատճենները.
3) ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի Հավելված 17-ով հաստատված ձևի համաձայն համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված և ներկայացման պահից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում տրամադրված բժշկական քարտի լուսապատճենը։
Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ/2026 թ․ դրությամբ/
|
Կազմակերպություն |
Հասցե |
|
«Առաքելություն Հայաստան» |
Նոր Նորք Հունան Ավետիսյան 5/4, Քանաքեռ-Զեյթուն Պ. Սևակի 88 |
|
«Առաքելություն Հայաստան» |
Ավան Իսահակյան թաղ 3-րդ մանկապարտեզ |
|
«Առաքելություն Հայաստան» |
Շենգավիթ, Եղիշե Թադևոսյան 2/1, Աջափնյակ, Ջանիբեկյան 33/3 |
|
«Առաքելություն Հայաստան» |
Արարատի մարզ, ք․ Արտաշատ Իսակովի 47 |
|
«Առաքելություն Հայաստան» |
Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան Դեմիրճյան 17 (Բողբոջ թիվ 1 մանկ.), |
|
«Առաքելություն Հայաստան» |
Լոռու մարզ, ք․ Վանաձոր Ներսիսյան 6, Գ. Չաուշի թիվ 24 դպրոց, |
|
«Առաքելություն Հայաստան» |
Կոտայքի մարզ, ք․ Հրազդան Միկրոշրջան թղմ., թիվ 11 մսուր մանկապարտեզ |
|
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ |
Շիրակի մարզ, ք․ Գյումրի Հ․ Սարգսյան փ․, շ․ 3/8 |
|
«Առաքելություն Հայաստան» |
Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 107/6, |
|
«Առաքելություն Հայաստան» |
Շիրակի մարզ, ք․ Գյումրի Երևանյան խճուղի 107/6, |
|
«Առաքելություն Հայաստան» |
Սյունիքի մարզ, ք․ Կապան Ձորք թաղ. 20, թիվ 13 մանկ․ |