Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառում

Միջոցառմամբ նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իրականացնող անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելիս։ Յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն 6 ժամով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով նախատեսվում է վճարել գումար՝ առավելագույնը 104,000 դրամի չափով։ Պետական աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 3 տարին լրանալը։