Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Տնային խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայություն» միջոցառման հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխայի տնային պայմաններում խնամքի տրամադրումը՝ խթանելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը, կանխարգելելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ։

Տնային պայմաններում շահառուներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

  • խնամքի ծառայություններ հայցող շահառուի անհատական սոցիալական կարիքի գնահատում և գնահատված սոցիալական կարիքին համարժեք ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում,
  • անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • խնամքի ծառայությունների տրամադրում շահառուի հետ կնքված պայմանագրին, ծառայությունների մատուցման ժամանակացույցին և անհատական սոցիալական ծրագրին համապատասխան, մասնավորապես՝
  1. կենցաղային սպասարկում,
  2. բժշկական օգնություն և սպասարկում,
  3. սոցիալ-հոգեբանական օգնություն,
  4. խորհրդատվական օգնություն։
  • պայմանագրում նշված այլ ծառայություններ:

2026 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝ 

Կազմակերպության անվանումը

Ծառայության մատուցման վայրը Տնօրենի անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե Հասցե
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Ք․ Երևան Երվանդ Մխիթարյան, հեռ․՝  010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org Ք․ Երևան
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Արարատի մարզ

Երվանդ Մխիթարյան, հեռ․՝  010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org Արարատի մարզ, Արտաշատ քաղաքի և հարակից բնակավայրեր 
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Գեղարքունիքի մարզ

Երվանդ Մխիթարյան, հեռ․՝  010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org Գեղարքունիքի մարզի՝ Սևան և Ճամբարակ քաղաքների և դրանց հարակից բնակավայրեր
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Կոտայքի մարզ

Երվանդ Մխիթարյան, հեռ․՝  010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի և հարակից բնակավայրեր