ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ապաստարանի ծառայություններ է մատուցում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց։ Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և բարեկեցության նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ապաստարանը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք,
- սոցիալական աջակցություն
- հոգեբանական աջակցություն
- իրավաբանական օգնություն
- բժշկական օգնություն
- սնունդ և հագուստ, իսկ երեխաներին` նաև դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով։