Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Մրցույթ՝ քարտուղարության բաժնում փորձագետ ներգրավելու համար

նոյեմբեր 02, 2026

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության և նախարարության քարտուղարությունների միաձուլմամբ պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող փաստաթղթաշարժը։ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին ժամանակներում իրականացվող բարեփոխումների և պետական աջակցության ծրագրերի նկատմամբ հասարակության հետաքրքրվածության բարձր մակարդակով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության քարտուղարությունների միաձուլմամբ պայմանավորված քարտուղարությունում կտրուկ ավելացել է իրականացվող աշխատանքների ծավալը, մասնավորապես՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվող դիմումների, գրությունների, թղթային տարբերակով ստացվող մուտքագրման ենթակա, ինչպես նաև ելքագրվող գրությունների թվաքանակը, նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ստացվող գրությունների, նրանց ուղղվող հանձնարարականների, հրապարակման ոչ ենթակա կամ ԾՕՀ փաստաթղթերի թվաքանակը:

Նշված և այլ աշխատանքների ծավալների կտրուկ ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Քարտուղարությունում ներգրավել 4 փորձագետ, ովքեր պետք է կատարեն Քարտուղարության այդ գործառույթն իրականացնող մասնագիտական պաշտոնների 3-րդ ենթախմբի քաղաքացիական ծառայողի պաշտոնի գործառույթներ։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 3 ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

ա) մասնակցում է նախարարությունում, միասնական սոցիալական ծառայությունում և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում շրջանառվող պաշտոնական գրությունների, ներքին փաստաթղթերի և դիմումների մուտքագրման և ելքագրման հետ կապված գործընթացի իրականացմանը

բ) մասնակցում է  թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարմանը

գ) մասնակցում է սահմանված ժամկետներում պաշտոնական գրությունների, դիմումների, հանձնարարականների պատասխանների ներկայացմանը

դ) մասնակցում է հրապարակման ոչ ենթակա և ծառայողական օգտագործման համար (ԾՕՀ) փաստաթղթերի գրանցամատյաններում գրանցման աշխատանքներին և մուտքագրման գործընթացին

 ե) մասնակցում է խորհրդակցությունների, նիստերի ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա արձանագրությունների կազմմանը

զ) մասնակցում է նախարարի, նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների կատարման արդյունքների ամփոփմանը

է)  մասնակցում է  նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային  կազմակերպությունների կողմից իրականացվող գործավարությանն առնչվող գործունեության ուսումնասիրությանը և մեթոդական աջակցության տրամադրման գործընթացին

ը) մասնակցում է ելից փաստաթղթերի նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող գործավարության պահանջներին համապատասխանեցնելու, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացմանը

թ) մասնակցում է նախարարությունում ստացված պաշտոնական գրությունների, դիմումների, Նախարարի հրամանների, հանձնարարականների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը և նախորդ ժամանակահատվածի համեմատական վերլուծության ամփոփմանը

ժ) մասնակցում է իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և համեմատական վերլուծության իրականացմանը։

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝                                    

·         բարձրագույն կրթություն.

·         հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.

·         համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ․

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 05.11.2026

 

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@welfare.gov.am, https://www.@welfare.gov.am

 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·                   դիմում Աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

 

  1. Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և բարեկեցության նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230-ը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751։