Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Մրցույթներ

Մրցույթ՝ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

հոկտեմբեր 12, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմամակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Տնօրենը`

Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով  և կանոնադրությամբ սահմանված կարգով՝ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
1)             բարձրագույն կրթություն.

2)            հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ երեխաների իրավունքի և շահերի պաշտպանության կամ խնամքի ծառայությունների կազմակերպման կամ սոցիալական աշխատանքի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

1) լրացված դիմում (ձևը կցվում է)

2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է)

3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)

4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)

5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)

6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

7)  գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ: 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով` ժամը 10:00-ից մինչև 12:00-ն և 14:00-ից մինչև 16:00-ն:

Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են hr@weifare.gov.am էլեկտրոնային հասցեով:

           Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թ. Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2026 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին՝ քաղ. Երևան« Կառավարական տուն 3 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

•    ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 9, 10, 21, 23, 25, 27, 34, 36, 61, 67, 88, 116, 120, 123, 124, 146, 148, 157, 170
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest 

·         ՀՀ աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 5, 17, 18, 20, 29, 30,  73, 74, 85, 89, 92, 105, 108, 110, 115, 120, 121, 126, 137, 138, 139, 143, 146, 149,  152, 154, 155, 164, 169, 175, 178, 184, 185, 186, 187, 195, 209, 219, 227, 247
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/227661/latest 
·       «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229120/latest 
·         «Ընտանեկան օրենսգիրք». հոդվածներ՝ 52, 56, 59, 60, 62, 64, 109, 114, 119, 121, 138
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/230461/latest 
·         «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 13,
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/227822/latest 
•    «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 7, 11, 13, 14
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/216720/latest 
·         «Գնումների մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 11, 13, 17, 20, 22, 32, 36, 37, 39, 40, 41
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/223070/latest 

•    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք.    հոդվածներ՝ 2, 5, 6, 24, 25
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229987/latest 

•    «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 27
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208618/latest 

•    «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 7, 8, 10, 11, 14, 15, 16
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/150887/latest 

•    ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14 N 1613-Ն որոշում, հավելված 1 կետեր՝4, 6, 10, 25, 31, 39
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/216526/latest 
•    ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22 N 962-Ն որոշում, հավելված կետեր՝ 5, 9, 12, 16
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/25535/latest 
•    ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18 N 269-Ն որոշում, հավելված N 1 կետեր՝ 2, 5, 7, 9, 42
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/57868/latest 

•    ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13 N 751-Ն որոշում, հավելված N 1 կետ 3, 4, 6, 14, 19, 44, 46
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151137/latest 
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

·         ՀՀ Սահմանադրություն

•    ՀՀ աշխատանքային օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/227661/latest 

•    «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229120/latest 

•    «Ընտանեկան օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/230461/latest 

•    «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/227822/latest 

•    «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենք, 
•    հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/216720/latest 
•    «Գնումների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/223070/latest 

•    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/229987/latest 
•    «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208618/latest 


•    «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական         հաշվառման մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/150887/latest 

•    ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14 N 1613-Ն որոշում, 
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/216526/latest 

•    ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22 N 962-Ն որոշում, հավելված

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/25535/latest 
•     
•    ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18 N 269-Ն որոշում, հավելված 1
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/57868/latest
•    ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13 N 751-Ն որոշում, հավելված N 1  
 հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151137/latest 

•    «Բարեվարքություն» կոմպետենցիա
 հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf 
•    «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
  հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf 
•    «Որոշումների կայացում» կոմպետենցիա
  հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf 

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը՝ ժամը 11:00-ն պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝

1)  պետք է լինի առավելագույնը 20 էջ,

2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը,

3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 2-ը:     
Հիմնական աշխատավարձի չափն է 505.024 (հինգ հարյուր հինգ հազար քսանչորս) դրամ:       
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ 010-58-37-51 հեռախոսահամարով կամ hr@welfare.gov.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումի ձև

Ինքնակենսագրություն

Թեստի ձևանմուշ