Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

2027 թվականի հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով

նոյեմբեր 17, 2026

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմել կարող եք բացառապես «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։

 

Անապահովության գնահատում– https://id.e-social.am/

Թաղման նպաստ - https://online.ssa.am/

Առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ օգնություն - https://id.e-social.am/

Եռամսյա հրատապ օգնություն - https://id.e-social.am/

Ժամանակավոր անաշխատունակության նպաստ - https://id.e-social.am/

Դատական ակտի հիման վրա դիմում - https://id.e-social.am/

Ուժային կառույցների աշխատակիցների ԺԱ նպաստի դիմում - https://id.e-social.am/

Անձի մահվան դեպքում դիմում - https://id.e-social.am/

Հրատապ կարիքի հաշվառում - https://id.e-social.am/

Անհուսալի վարկերի միջոցառում - https://id.e-social.am/

Աջակցություն կարիքին - https://id.e-social.am/

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն - https://id.e-social.am/

Խնամքի ծառայությունների հերթագրում - https://id.e-social.am/

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ - https://online.ssa.am/

3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցություն - https://online.ssa.am/

Վճարային բանկի ընտրություն - https://online.ssa.am/

Մինչև 2 տարեկան երեխայի նպաստ - https://online.ssa.am/

Աշխատանք և զբաղվածություն - https://e-work.am/

Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում - https://id.e-social.am/

Անհատական բնակելի տան կառուցում - https://id.e-social.am/

Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն https://id.e-social.am/

Առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում - https://id.e-social.am/

Սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովում - https://id.e-social.am/

Կենսաթոշակի վերահաշվարկի դիմում - https://online.ssa.am/

Հավաստագրեր - https://id.e-social.am/


Մուտք գործելու և նախապես անհրաժեշտ ակտիվացումները կատարելու քայլերն են՝

🔻 Բացել id.e-social.am և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։

🔻 Ընտրել Ձեզ հասանելի մուտքի տարբերակը՝ մուտք նույնականացման քարտով կամ մուտք բջջային նույնականացմամբ, և հետևել հրահանգներին։

🔻 Բջջային նույնականացմամբ մուտքի դեպքում մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։ Այս տարբերակի համար պետք է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։

🔻 Ինքնությունը հաստատել, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակ՝ Ձեր անձնական էջ։

Հիշեցնում ենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։