Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին
նոյեմբեր 26, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ հետ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԵՄ հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ իրականացվող աշխատանքներին․ առանձնակի շեշտվել է նաև ԵՄ աջակցության կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և Հայաստանում երկարաժամկետ բնակության ու ինտեգրման գործընթացին նպաստելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։