Նորություններ
Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը
նոյեմբեր 24, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։
Նիստին մասնակցել են ՀՀ Կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում Ռոզա Բաբայանն ընդգծել է սոցիալական գործընկերության դերը՝ ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ կարևորելով շարունակական երկխոսության ու համատեղ որոշումների կայացման անհրաժեշտությունը։
Նիստի ընթացքում հաստատվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը. քննարկվել են նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։