Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը հանդիպում է ունեցել Քենիայի արտաքին և սփյուռքի գործերի նախարարության սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Ռոզելին Նջոգուի հետ

նոյեմբեր 06, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն այսօր հանդիպում է ունեցել Քենիայի արտաքին և սփյուռքի գործերի նախարարության սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Ռոզելին Նջոգուի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությանը։
 
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև փորձի փոխանակման հնարավորություններին և համագործակցության զարգացման հեռանկարներին։