Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» oրենքների նախագծերը

նոյեմբեր 10, 2026
Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումների շարունակական բարելավման, իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրների լուծման, աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ։
Նախատեսվող փոփոխություններով՝
 
. Վերանայվելու են ծնողական ժամի տրամադրման կարգավորումները. մասնավորապես, առաջարկվելու է կոնկրետացնել ծնողական ժամի տրամադրման նպատակները, հստակեցվելու են առանձին դեպքերում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ ծնողական ժամի օգտագործման առանձնահատկությունները։
 
. Օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվելու է աշխատանքային պայմանագիրը, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ մուտքագրման գործընթացը։
 
. Սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի մասով հստակեցվելու են գործողության ժամկետը լրանալու հիմքով պայմանագրերի լուծման կարգավորումները։
 
. Նախատեսվում է աշխատանքի էական պայմաններից մեկը կամ մի քանիսը աշխատողի և գործատուի փոխադարձ գրավոր համաձայնությամբ փոփոխելու հնարավորություն:
 
. Հստակեցվելու են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման ժամային սահմանափակումներն ու առանձնահատկությունները՝ ապահովելու աշխատանքային գործունեության և կրթության արդյունավետ համատեղելիությունը, ինչպես նաև առաջնահերթություն տալու նրանց կրթական գործընթացին։
 
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» oրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել՝ «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10887