Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը հետևել է Աչաջուր բնակավայրում կառուցվող խմբային փոքր տան շինարարական աշխատանքների ընթացքին

նոյեմբեր 23, 2026
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Իջևան խոշորացված համայնքի Աչաջուր բնակավայր՝ ծանոթանալու «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՐԱՅԶ – Հայաստան» ծրագրի շրջանակում կառուցվող խմբային փոքր տան շինարարական աշխատանքների ընթացքին։
 
Այցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է շինարարական աշխատանքների կազմակերպման, դրանց տեխնիկական առանձնահատկությունների և նախատեսված լուծումների, ինչպես նաև շինարարության ավարտի, շենքի հանձնման ու շահագործման ժամկետների վերաբերյալ հարցերով։ Քննարկվել են նաև ծրագրի հետագա ընթացքին, համագործակցության ընդլայնմանն ու առաջիկա համատեղ անելիքներին վերաբերող հարցեր։
 
«ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով։