keyboard_arrow_left
Նորություններ
Հանրային քննարկում՝ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ
նոյեմբեր 05, 2026
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրավիրում է մասնակցելու հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվեն «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։
Քննարկման օրը՝ նոյեմբերի 11
Ժամը՝ 16:00–17:30
Վայրը՝ Երևան, Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց (Իտալիայի փող., 1 շենք)
Մասնակցությամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/fxP1HK93cMU4JgYR8
Հանրային քննարկումը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։