Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Ամփոփվել են «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովի աշխատանքները

նոյեմբեր 04, 2026

Ամփոփվել են «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովի աշխատանքները․ այն կարևոր հարթակ էր երկխոսության, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման հետագա քայլերի քննարկման համար։

Երկօրյա միջոցառման շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ և աշխատարաններ․ մասնակցել են պետական կառույցների, կրթական հաստատությունների, մասնագիտական միավորումների, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։

Քննարկումների առանցքում են եղել սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների ամրապնդման, հատուկ ուսուցման ծրագրերին, հավաստագրման գործընթացին, գործատուի կողմից ապահովվելիք պայմաններին, մասնագիտական էթիկային, ոլորտում միասնական մասնագիտական չափանիշների ձևավորման, միջգերատեսչական համագործակցության և շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Ելույթներում ընդգծվել է, որ սոցիալական ծառայությունների արդյունավետությունն անմիջականորեն պայմանավորված է ոլորտի մասնագետների պատրաստվածությամբ, շարունակական մասնագիտական աջակցությամբ և աշխատանքային կարողությունների զարգացմամբ։ Առանձնահատուկ կարևորվել է սուպերվիզիայի դերը՝ որպես մասնագիտական ուղղորդման, աշխատանքի որակի բարձրացման և բարդ դեպքերի արդյունավետ կառավարման կարևոր գործիք։

Համաժողովը կազմակեպվել էր Աշխատանքի և բարեկեցության նախարարության, «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի համագործակցությամբ։