Մրցույթ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը համակարգող Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար
նոյեմբեր 18, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը համակարգող ՄՍԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար։
Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը համակարգում է անձի ֆունկցիոնալության գնահատման (ԱՖԳ) ոլորտը և պատասխանատու է ԱՖԳ գործընթացի օրինականության, որակի և ժամկետների պահպանման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեկնածուի պարտականությունները ներառում են՝
• Ղեկավարել ԱՖԳ գործընթացը՝ դիմումից մինչև որոշման կայացում և ծառայությունների անհատական ծրագրի կազմում
• Ապահովել գնահատման չափորոշիչների և գործիքների միատեսակ կիրառումը բոլոր մարզերում և մասնագիտական խմբերում
• Ներդնել և վարել գնահատումների որակի ներքին վերահսկման համակարգ՝ ընտրանքային ստուգումներ, շեղումների վերլուծություն
• Կառավարել բողոքարկումների և դատական գործերի ընթացքը, վերլուծել դրանց պատճառները և առաջարկել համակարգային լուծումներ
• Համակարգել գնահատող մասնագետների ռեեստրի համալրումը, վերապատրաստումը և կատարողականի գնահատումը
• Կառավարել կոռուպցիոն և շահերի բախման ռիսկերը ԱՖԳ գործընթացում
• Համակարգել ԱՖԳ էլեկտրոնային համակարգի զարգացումը, տվյալների փոխանակումը առողջապահական և սոցիալական համակարգերի հետ, արհեստական բանականության գործիքների կիրառումը
• Համագործակցել բժշկական հաստատությունների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ աշխատանքը
• Նախարարությանը ներկայացնել ԱՖԳ օրենսդրության և մեթոդաբանության բարելավման առաջարկներ
• ՄՍԾ պետին ներկայացնել եռամսյակային հաշվետվություն՝ գնահատման ժամկետների, բեկանված որոշումների և դիմումատուների գոհունակության ցուցանիշներով
• Կատարել ՄՍԾ պետի կողմից տրվող այլ հանձնարարություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• ՀՀ քաղաքացիություն
• Բարձրագույն բժշկական կրթություն կամ բարձրագույն կրթություն առողջապահության կազմակերպման և կառավարման կամ համարժեք մասնագիտությամբ։
• Առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ, որից առնվազն 3 տարին՝ կառավարչական
• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։ Այլ օտար լեզուների իմացությունը խրախուսվում է
• ՀՀ սոցիալական ապահովության օրենսդրության իմացություն, այդ թվում՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքների և դրանց ենթաօրենսդրական ակտերի
• ԱՖԳ գնահատման և վարչարարության իմացություն՝ և վարչական վարույթի ու բողոքարկման ընթացակարգեր
• ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ICF) և Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD) իմացություն
• Անձնական և բժշկական տվյալների պաշտպանության պահանջների իմացություն
• Արհեստական բանականության գործիքների գործնական կիրառման և դրանց արդյունքների քննադատական ստուգման հմտություններ
• Մարդկանց ղեկավարման, փոփոխությունների կառավարման և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ
• Բարդ բժշկական և իրավական հարցերը պարզ լեզվով բացատրելու հմտություն՝ քաղաքացուն, լրատվամիջոցին, դատարանին
• Բարեվարքություն և շահերի բախման բացակայություն ԱՖԳ գործընթացի հետ։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ու մոտիվացիոն նամակը ուղարկել hr@welfare.gov.am հասցեին՝ նամակի առարկայի (subject) դաշտում նշելով՝ «ՄՍԾ պետի տեղակալ»։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության արդյունքով առանձնացված թեկնածուները։ Հարցազրույցից առաջ թեկնածուները կկատարեն գործնական առաջադրանք՝ ԱՖԳ ոլորտի գործի վերլուծություն արհեստական բանականության գործիքի կիրառմամբ, և անգլերենի իմացության ստուգում։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Միասնական սոցիալական ծառայությունը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայության մարմին է, որն իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ անձի ֆունկցիոնալության գնահատումը, ամբողջ հանրապետության տարածքում։