Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Խնամքի ծառայություններ՝ տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց

նոյեմբեր 18, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շարունակում է Երևանում և մարզերում խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
 
Քաղաքացիները կարող են օգտվել խնամքի հետևյալ ծառայություններից․
 
Ցերեկային խնամք
Ծառայությունը ներառում է՝
· անհատական կարիքների գնահատում և սոցիալական ծրագրի կազմում,
· ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ նախասիրությունների,
· օրական մեկանգամյա սննդի տրամադրում՝ շաբաթական 5 օր,
· օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։
Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care-services
 
 
Տնային խնամք
Խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի տանը․ դրանք ներառում են՝
· կենցաղային սպասարկում,
· բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն,
· օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։
Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care
 
 
Շուրջօրյա խնամք
Խնամքի ծառայությունները տրամադրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի կարիք ունեցող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Դրանք տրամադրվում են համայնքային փոքր տներում՝ ընտանեկան միջավայրին հնարավորինս մոտ պայմաններում։
Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկը՝ https://welfare.gov.am/residential-care-services
 
Ինչպե՞ս օգտվել ծառայություններից։
Դիմումներն ընդունվում են e-social.am հարթակում՝ «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանի «Խնամքի ծառայությունների հերթագրում» դաշտի միջոցով։
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
հիշեցնում ենք, որ 2027 թ․ հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակի՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։