Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային

նոյեմբեր 09, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։
 
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացքին, համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
 
Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ ձևավորված արդյունավետ գործընկերության դերը՝ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտային մարտահրավերներին հասցեական արձագանքելու գործում։ Այս համատեքստում առանձնակի շեշտվել է նաև THRIVE ծրագրի կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման գործընթացին աջակցելու և Հայաստանում նրանց երկարաժամկետ բնակությանը նպաստելու տեսանկյունից։
 
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել՝ կարևորելով անհրաժեշտ ջանքերի ներդրման, գործող ծրագրերի կայունության ու արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը։