Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

2027 թ․ հունվարից նախատեսվում է ֆիզիկական անձանց մուտքը id.e-social.am հարթակ ապահովել միայն «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով

հոկտեմբեր 28, 2026
2027 թվականի հունվարից նախատեսվում է ստորև նշված սոցիալական ծրագրերից կամ ծառայություններից օգտվելու համար ֆիզիկական անձանց մուտքը id.e-social.am հարթակ ապահովել միայն «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։
 
. Խնամքի ծառայությունների համակարգ
.Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրեր
. Անապահովության գնահատման համակարգ
. Անհուսալի վարկերի միջոցառում
. Անձի ֆունկցիոնալության գնահատում
. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ
 
Մուտք գործելու և նախապես անհրաժեշտ ակտիվացումները կատարելու մանրամասներն են՝
 
. Բացել id.e-social.am և սեղմել «Մուտք Եսեմ-ի միջոցով» կոճակը։
. Ընտրել Ձեզ հասանելի մուտքի տարբերակը՝ մուտք նույնականացման քարտով կամ մուտք բջջային նույնականացմամբ, և հետևել հրահանգներին։
. Բջջային նույնականացմամբ մուտքի դեպքում մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, ապա հեռախոսում հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը։ Այս տարբերակի համար պետք է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը։
. Ինքնությունը հաստատել, որից հետո կվերադառնաք սոցիալական հարթակ՝ Ձեր անձնական էջ։
Այս փոփոխությունից հետո ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։