keyboard_arrow_left
Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք
հոկտեմբեր 27, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի և «Օթևան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, որն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների։
Քննարկվել են համայնքի հետ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները․ կարևորվել է նաև նախկին խնամքի հաստատության հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման ու տարածքի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։