Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում իրականացվել են փոփոխություններ

հոկտեմբեր 23, 2026

ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում իրականացվել են փոփոխություններ։

Ըստ այդմ՝

Կարգավորվել է մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։

Բարձրացել է բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը
․ 6,3 մլն դրամի փոխարեն այն կազմում է 8,7 մլն դրամ։

Նշենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ գործողության վերջնաժամկետը՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։