keyboard_arrow_left
Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված աշխատանքի տոնավաճառին
հոկտեմբեր 13, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված աշխատանքի տոնավաճառին։
Նախարարը շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող անձանց հետ, ծանոթացել ներկայացված թափուր աշխատատեղերին և աշխատաշուկայում առկա հնարավորություններին։
Տոնավաճառին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուներ, այդ թվում՝ սպասարկման, վաճառքի, արտադրության, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտներից։ Վերջիններս ներկայացրել են առկա թափուր աշխատատեղերը, աշխատանքի պայմանները, ինչպես նաև անմիջական շփում ունեցել աշխատանք փնտրող անձանց հետ։