Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ընդլայնված գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպումը

հոկտեմբեր 02, 2026
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ընդլայնված գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպումը՝ «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում․ ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով։
 
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանը:
 
Բացման խոսքում նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը կարևորել է որոշումների կայացման գոդծընթացում կանանց առաջխաղացմանն ուղղված շարունակական միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացումը: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն այս համատեքստում իրականացնում է թե՛ օրենսդրական դաշտի լավարկման, թե՛ մասնագետների կարողությունների զարգման աշխատանքներ:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրականացված հետազոտության նախագիծը: Քննարկվել են Օրենքի կիրակման հետ կապված խնդիրները, ներկայացվել են նաև Օրենքի հետագա լավարկման վերաբերյալ առաջարկություններ: