keyboard_arrow_left
Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն
հոկտեմբեր 02, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն։
Կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանի և Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Կացուրիս ամուսինների ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնում, շփվել կենտրոնի շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով։
Այցի ընթացքում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածության, սոցիալական ներառման և կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է նաև սերտ համագործակցության կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրներին հասցեական լուծումներ տալու և տրամադրվող ծառայությունների որակը բարելավելու գործում։