Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ

սեպտեմբեր 02, 2026
 
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է, հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 12-13-ը կայանալիք արտագնա սեմինար-քննարկմանը։
 
Միջոցառման ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալները, ԵԽ գործընկերները, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները կներկայացնեն ոլոտում տեղի ունեցող ընթացիկ բարեփոխումները, ծրագրերը, առաջիկա նախաձեռնությունները և կպատասխանեն մասնակիցների հարցերին։
Միջոցառման նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել ոլորտային կարևորագույն հարցերը, ներկայացնել իրականացվող աշխատանքները և բարեփոխումները, ինչպես նաև ապահովել մասնագիտական քննարկման և փորձի փոխանակման հնարավորություն։
 
Միջոցառման ընթացքում տեղի ունեցող բուն քննարկումները նախատեսված չեն լինի լուսաբանման համար, սակայն քննարկումներից հետո նախարարությունը բաց է ապահովել քննարկված թեմաներով հնարավոր հարցազրույցների և հրապարակումների կազմակերպումը։
Միջոցառման հետ կապված ծախսերը (Տեղափոխում, հյուրանոցի կեցություն) հոգալու են կազմակերպիչները։
 
Միջոցառման մասնակիցների թիվը սահմանափակ է։ Խնդրում ենք միջոցառմանը գրանցվել մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։
Գրանցման հղում՝ https://forms.gle/RABis1u5u3DvFB3m7