Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող և կառուցված համայնքային փոքր տներ

սեպտեմբեր 03, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող և կառուցված և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տներ։
Նախարարը շրջայց է կատարել Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված փոքր տան տարածքում, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և համայնքային կյանքին նրանց ներգրավվածությամբ։
 
Նախարարն այցելել է նաև Գեղակերտ բնակավայրում շինարարական աշխատանքներն ավարտած փոքր տուն, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակության համար նախատեսված տարածքներին և ստեղծված հնարավորություններին։
Արաքս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը եղել է նաև Գրիբոյեդով և Արտիմետ բնակավայրերում առանձնացված այն հողատարածքներում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր համայնքային փոքր տներ։
 
Այցի ընթացքում նախարար Թորոսյանն այցելել է նաև Մեծամորի անկախ կյանքի կենտրոն, ծանոթացել կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ նման քայլերով պետությունը շարունակաբար ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ դրանք դարձնելով առավել հասցեական, մարդակենտրոն, ներառական և համայնքահեն