Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

նոյեմբեր 26, 2026

Տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստը վարել և ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են տարեց անձանց կարիքների գնահատման և սոցիալական ծառայությունների պլանավորման, ինչպես նաև տարեցների սոցիալական և առողջապահական կարիքներին համարժեք ծառայությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Զեկույցով հանդես է եկել «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արթուր Թորոսյանը՝ ներկայացնելով գերոնտոլոգիական մոտեցումների կիրառման և առողջապահական համակարգի հետ համագործակցության կարևորությունը ինչպես նաև սոցիալական և առողջապահական համակարգերի միջև համագործակցությունն ու կապի ամրապնդումը։

Նիստն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են բարձրացված հարցերին և ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Նիստի ավարտին նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը կարևորել է, որ  քննարկված հարցերի հիման վրա հետագայում ևս շարունակվեն բարձրաձայնված հարցերի լուծումների շուրջ համատեղ աշխատանքները, ինչպես նաև ուրվագծվեն առաջիկա անելիքները։