Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

«Ընդդեմ գենդերային բռնության» 16-օրյակի  շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը

նոյեմբեր 27, 2026

«Ընդդեմ գենդերային բռնության» 16-օրյակի  շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության նախագահությամբ կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը։

Նիստին բացման խոսքով են հանդես եկել Աշխատնաքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Թագուհի Հարությունյանը: Բացման խոսքում նախարարի տեղակալ տիկին Ռոզա Բաբայանը կարևորել է Խոհրդի շարունակական գործունեությունը և այս շրջանկում քննարկվող հարցերի լուծման շուրջ իրականացվող աշխատանքների շարունակականությունը: Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների, պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը: 

Ռոզա Բաբայանը ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված թվային համակարգի նոր մոդելը։ Այն միտված է իրավասու մարմինների և աջակցության ծառայությունների միջև տեղեկատվության ժամանակին ու անվտանգ փոխանակմանը, դեպքերին համալիր միջամտությանն ու իրավասու մարմինների միջև փոխգործելիության ապահովմանը: Նոր մոդելը հնարավորություն կտա ունենալ դեպքերի վերաբերյալ համապարփակ և իրավիճակային վերլուծություններ, որոնց արդյունքների հիման վրա կբարելավեն բռնության ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության համակարգերը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն անդրադարձել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի արագ և արդյունավետ քննությանը՝ ընդգծելով բռնության ենթարկված անձի իրավունքները, կարիքներն ու անվտանգությունը հաշվի առնող մոտեցման և համակարգված միջամտության կարևորությունը։ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը ներկայացրել է դատարանի կայացրած պաշտպանական որոշումների բողոքարկման ընթացակարգերին, անդրադարձել է դատավորների վերապատրաատումներին և վիճակագրության վարմանն առնչվոծ հարցերին: 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Նիստն անցկացվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)  համագործակցությամբ: