Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Նորություններ

Արհեստական բանականության կիրառման հմտությունների զարգացման դասընթաց՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչների համար

նոյեմբեր 19, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ նոյեմբերի 16-17-ին Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Միասնական սոցիալական ծառայության մի շարք ներկայացուցիչների համար իրականացվել է «Արհեստական բանականության էությունը և անվտանգությունը պետական համակարգի ղեկավարների համար» խորագրով երկօրյա դասընթացը՝ էստոնական «ՌիսքՍայթ» (RiskSight OÜ) ընկերության կողմից։ 
 
Դասընթացը կազմակերպվել էր թվային վերափոխման օրակարգի ներքո և միտված էր ձևավորելու արհեստական բանականության պատասխանատու և անվտանգ կիրառման հմտություններ։ Մասնակիցները սովորել են գործնականում կիրառել արհեստական բանականության ժամանակակից գործիքները «Microsoft 365» աշխատանքային տիրույթում, աշխատանքային գործընթացների կազմակերպման, փաստաթղթերի մշակման, տվյալների վերլուծության և առաջադրանքների ավտոմատացման համար։
 
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ԱԲ գործիքների կիրառման համատեքստում տվյալների պաշտպանությանը և արդյունքների հավաստիության ստուգմանը։ Արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված վերապատրատսումները Աշխատանքի և բարեկեցության նախարարության առաջնահերթություններից են։