keyboard_arrow_left
Նորություններ
Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերը՝ մեկ հարթակում․ e-work․am
նոյեմբեր 02, 2026
Աշխատա՞նք եք փնտրում կամ ցանկանո՞ւմ եք համալրել Ձեր թիմը։
e-work.am հարթակում Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կամ գտնել անհրաժեշտ աշխատակիցներ։
Եթե աշխատանք եք փնտրում, e-work.am-ը Ձեզ հնարավորություն է տալիս՝
• ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին,
• առցանց ստեղծել Ձեր ինքնակենսագրականը (CV),
• գտնել Ձեր մասնագիտական հմտություններին և կարողություններին համապատասխան աշխատանք,
• անմիջապես կապ հաստատել գործատուների հետ։
Եթե գործատու եք, ապա հարթակի միջոցով կարող եք՝
• տեղադրել Ձեր կազմակերպության թափուր հաստիքների հայտարարությունները,
• ծանոթանալ տարբեր ոլորտների մասնագետների ինքնակենսագրականներին,
• գտնել Ձեր թիմին անհրաժեշտ մասնագետներ։
e-work.am-ից օգտվելն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։
Հարթակում գրանցման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
. Աշխատանք փնտրողների համար՝ https://www.youtube.com/watch?v=WbXVSjiX9Tg&t=6s
. Գործատուների համար՝ https://www.youtube.com/watch?v=g2TgAWKvchY