keyboard_arrow_left
Նորություններ
Եռօրյա դասընթաց՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար
հոկտեմբեր 06, 2026
ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ,
Աշխատանքի և բարեկեցության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ հոկտեմբերի 12-14-ը կանցկացվի վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Դասընթացի շրջանակում կներկայացվեն սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման, աղքատության հաղթահարման, զբաղվածության ապահովման ուղղություններով սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ կկատարվի նաև խոցելի խմբերի հիմնահարցերին առնչվող լուսաբանման էթիկական սկզբունքներին և առանձնահատկություններին:
Դասընթացը տեղի կունենա «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի գրասենյակում՝ ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 68։
Դասընթացի մասնակիցների թիվը սահմանափակ է․ խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/.../1FAIpQLScZvw96MbZXIg.../viewform
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
Դասընթացին գրանցված մասնակիցները կստանան վերապատրաստման օրակարգը և բանախոսների մասին հավելյալ տեղեկատվություն։ Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: